«Տոսպ»-ը լուծարվել է. «Բիզնեսը կար, հիմա չկա»
Երևանում «ՏՈՍՊ»-ի՝ Տիչինա փողոցի վրա գտնվող խանութն արդեն տևական ժամանակ է՝ փակ է: Պարզվում է՝ «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա բաց բաժնետիրական ընկերությունը պարտքերի պատճառով լուծարվել է:
Թե ինչքան պարտքի մասին է խոսքը, Pamorama.am-ի հետ զրույցում չասացին ոչ ընկերության սեփականատեր, տնօրեն Սուրեն Բեկիրսկին, ոչ էլ փոխտնօրեն Քնարիկ Սարգսյանը:
«Ընկերությունը լուծարման գործընթացում է: Հիմա սեփականտերերն ուրիշ մարդիկ են: Պարտքեր կային բանկի հետ կապված: Այլ հարցերի իրավասու չեմ պատասխանել»,-ասաց Քնարիկ Սարգսյանը:
«Չեմ ուզում թեմայի մասին խոսել: Բիզնեսը կար, հիմա չկա: Ուղղակի ասում եմ, ես էլ սեփականատերը չեմ, կան նոր սեփականատերեր՝ ավելի երիտասարդ, առույգ: Չեմ վաճառել, հանձնել եմ, վաճառքը ենթադրում է մեծ շահութաբերություն: Ես պարտքերս եմ մարել: Կար բիզնես ու հիմա չկա ինչ-ինչ պատճառներով»,-ասաց Սուրեն Բեկիրսկին:
Նշենք, որ Թեթև արդյունաբերության գործատուների միության անդամ Բեկիրսկին հաճախ էր բարձրաձայնում ոլորտի խնդիրիների մասին:
«Հայաստանում աշխատողի մեջքը պինդ չէ»,-ասել էր նա՝ նշելով, որ շուկայում խաղի կանոններն առավել շահավետ են ներմուծողների համար: «Ազատություն» ռկ-ի հետ զրույցում նա բաձրաձայնել էր նաև ստվերում աշխատեկու խնդիրը, որը ոչ հավասար մրցակցություն է ստեղծում:
«Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը եթե ոչ «մահացու», ապա՝ ճակատագրական հարված կլինի հանրապետության թեթև արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների համար»,-էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ «Հետքի» զրույցում նման համոզմունք էր հայտնել «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում