Հասարակություն 11:17 02/10/2017 Հայաստան

Փորձելու ենք կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների թիվը. Պաշտպանության նախարար

«Պաշտպանության նախարարության վարչական ապարատի կառուցվածքի վերանայման ուղղությամբ մեծ նախապատրաստական աշխատանք է կատարվել, գերկարևոր խնդիր է կառավարման արդյունավետության բարձրացումը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:

Նա նշեց, որ կայացվելու են որոշումներ, որոնցով փորձելու են կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների թիվը՝ ավելի կենտրոնանալով անմիջական աշխատանք իրականացնող մասնագետների արդյունավետության բարձրացման վրա:

Նախարարը նաև նշեց, որ գնումների գործընթացը շարունակում են բարելավել. «Այս տարվա 9 ամիսներին գնումների անվանացանկն առանց զգալիորեն փոփոխելու, առանց ապրանքատեսակների քանակների վերանայման, ունեցել ենք միջինում 10 տոկոսի խնայողություն նախորդ տարվա գնումների նկատմամբ: Զգալի, բավականին  լուրջ թիվ է: Այդ թիվն ամբողջությամբ վերաբաշխվելու, օգտագործվելու է սպառազինության, զենքի ձեռքբերման խնդիրները  լուծելու ուղղությամբ»:

Վ. Սարգսյանն ասաց, որ շարունակելու են այդ աշխատանքը, սկզբունքները հստակ են և պարզ. «Բանակին  մատակարարող գործարարը պետք է վստահ լինի, որ ինքը  արդար և հավասար դաշտում է գործում, մենք պետք է վստահ լինենք, որ իր մատակարարած ապրանքը լիարժեքորեն համապատասխանում է հայտարարագրված չափորոշիչներին: Այն փաստաթղթերը, որոնք ներկայացնում են մատակարարվող ապրանքի հետ, պետք է լինեն գերճշգրիտ, այսինքն որևէ կեղծիք այդտեղ չի ներվելու, հետևողական ենք լինելու այդ հարցում: Մեզ մատակարարվող ապրանքը պետք է լինի շուկայականից  ցածր գնով, որովհետև մենք մեծ գնորդ ենք և ունենք այդ իրավունքը: Մենք միաժամանակ պետք է վստահ լինենք, որ որակ-գին հարաբերակցության մեջ մեր Զինված ուժերը, զինվորը չի տուժում, ստանում է որակյալ, լավ ապրանք և ժամանակին»:

Պաշտպանության նախարարի խոսքով, այս տարվա ընթացքում կտրուկ նվազեցրել են  բանակին թերմատակարարումների արատավոր երևույթը, երբ ընկերությունը շահելով մրցույթը, ամիսներ շարունակ  ուշացնում էր ապրանքի մատակարարումը:

«Ունենք որոշ դեպքեր, երբ այդ ուշացումները լինում են  օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառով: Օբյեկտիվ պատճառների դեպքում փորձում ենք ընդառաջել՝ հասկանալով, որ կարող է լինել ճանապարհի խնդիր, սուբյեկտիվ դեպքերում միանշանակ գնում ենք այդ դեպքերի հետևից, խզում ենք պայմանագրերը, որոնք ծանր հետևանքներ են ունենում մատակարարի համար թե տույժ, տուգանքների, թե հետագայում  պետական գնումներին մասնակցության տեսակետից: Շարունակելու ենք այս քաղաքականությունը, հասնելու ենք նրան, որ բանակի հետ պայմանագիր կնքող գործարարը զգալու է և պատասախանատվություն, և պատիվ Զինված ուժերի մատակարար լինելու այդ կարևոր կարգավիճակին»,- նշեց Վ. Սարգսյանը:

Նա նաև ասաց, որ գրեթե զրոյի են հասցրել կանխավճարները բոլոր այն ոլորտներում, որտեղ կանխավճարը հիմնավոր չէ, որոշ բացառություններով՝ զենքի զինամթերքի վերանորոգման, որոշ տեսակի սպառազինությունների մատակարարման, երբ կանխավճարը պարտադիր պայման է:

«Հասնելու ենք նրան, որ կանխավճարների դաշտը  բոլորի համար լինելու է հստակ, եթե որևէ ապրանքատեսակ նախատեսում է կանխավճար, ապա այդ կանխավճարը ներառված է լինելու գնման հայտարարության մեջ,  ոչ թե տրվելու է հաղթած ընկերությանը զարթուղի ճանապարհով: Կարևոր սկզբունք է թափանցիկության ապահովման տեսակետից»,- նշեց նախարար Վ. Սարգսյանը:

Պատասխանելով վերջին օրերին Զինված ուժերում նոր նշանակումների, փոփոխությունների  մասին հարցին, նախարարն ասաց, որ զինվորական ծառայության մեջ չափազանց կարևոր է ռոտացիոն մոտեցումը, որպեսզի նաև բարձրագույն սպայական  պաշտոններ զբաղեցնող անձիք պարբերաբար փոխեն իրենց աշխատանքի ուղղությունը, ոլորտը, ինչը թույլ է տալիս ձևավորել կարող ուժեր ԶՈՒ խնդիրները լուծելու համար: 

«Իրոք, այս օրերին մի շարք փոփոխություններ տեղի ունեցել են ու առաջիկա օրերին ևս լինելու են նման փոփոխություններ։ Դրանք կրում են ռոտացիոն տեղաշարժի,  այսինքն մեր ներսում  աշխատանքի արդյունավետության հետագա բարձրացման խնդիր, որևէ այլ բան դրա մեջ ման գալ, իրոք, պետք չէ: Բնական գործընթաց է ցանկացած ծառայության մեջ», - ասաց Վիգեն Սարգսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}