Թուրք զինվորականը քաղաքական ապաստան է խնդրել Կիպրոսի հունական հատվածից
Թուրքական բանակի սպան քաղաքական ապաստան է խնդրել Կիպրոսի հունական հատվածից։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կիպրական CNA գործակալությանը։
Զինվորականը, կնոջ հետ միասին, կիրակի առավոտյան առագաստանավով հասել է Լառնակա նավահանգիստ։
Նա տեղական իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել՝ հայտարարելով, որ Թուրքիայում ենթարկվում է հետապնդումների։
Այդ երկրում պետական հեղաշրջման փորձից հետո, որը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 16-ին, Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել։