Արտեմ Ասատրյան. Կուտակային կենսաթոշակային համակարգի ոչ պետական հատվածի մասնակիցներն ավելի շատ են
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը ներկայում 180 հազարից ավելի է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող անձանց հաշվին այսօր ոչ պետական հատվածի մասնակիցներն ավելի շատ են, քան պետական հատվածի մասնակիցները: Ներկայումս մոտ 80 մլրդ դրամ միջոցներ են կառավարվում ակտիվները կառավարող ընկերությունների կողմից»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, կառավարման արդյունավետության գնահատմանն ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում անհատների միջոցներն ավելացել են շուրջ 32 տոկոսով:
«Կարծում եմ, որ իսկապես դա բավականին լավ արդյունք է: Կարծում եմ, որ համակարգի ներդրման ու կայացման առումով բավականին կարևոր կլինի, որ քաղաքացիները ստուգեն հաշիվները, ինչպես նաև հաշվարկեն իրենց կենսաթոշակի չափը»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին