Տարին բավական հաջող էր ԶՈՒ սպառազինությամբ հագեցման առումով. Վիգեն Սարգսյան
Սպառազինությունը, մարտունակության բարձրացումը, արդյունավետության մակարդակի բարձրացումը բանակի կարևորագույն խնդիրներն են: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:
«Տարին բավական հաջող էր Զինված ուժերի սպառազինությամբ հագեցման առումով, առաջիկա ամիսներին ակտիվ շարունակելու ենք այդ աշխատանքը և Ռուսաստանից ստացված վարկային ծրագրի շրջանակներում, և բազմաթիվ այլ ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացնում են»,- նշեց նախարարը:
Վ. Սարգսյանն ասաց, որ 200 միլիոն դոլարի ռուսական վարկի շրջանակում Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարման իրականացումը կավարտվի մինչև այս տարվա վերջ. «Այդ ժամկետը նախատեսված է պայմանագրով: Ընթացքը նորմալ է: Ամենակտիվ փուլում ենք»:
Հարցին, թե 2018-ի պետբյուջեով Հայաստանի պաշտպանական ոլորտի ծախսերը ավելացվելու են 27 միլիարդ դրամով, թիվը քիչ չէ՞, մոտ 17 տոկոս և ո՞ւր է ուղղվելու, Վ. Սարգսյանն ասաց, որ ավելացումը հիմնականում ուղղվելու է զենք, զինամթերքի գնումներին։
Հարակից հրապարակումներ`
- Փորձելու ենք կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների թիվը. Պաշտպանության նախարար
- Վիգեն Սարգսյան. Այս տարի մարտական ծառայության մեջ ներդրել ենք Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին