Հույս ունեմ, որ այդ քննությունը լիարժեք ավարտին կհասցվի. Վիգեն Սարգսյան
Արտահանման վերահսկողությունը ցանկացած երկրի կարևորագույն պարտավորություններից է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ հարցին:
«Իմանալով Իսրայել պետության հետևողականությունը նման հարցերում, ուզում եմ հույս հայտնել, որ այդ քննությունը լիարժեք ավարտին կհասցվի, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ Ամերիկյան Foreign Policy պարբերականն անդրադարձել է օրերս իսրայելական մամուլի այն հրապարակումներին , համաձայն որոնց Իսրայելի պաշտպանական գերատեսչությունն արգելափակել է Orbitier անօդաչու սարքերի ենթադրյալ մատակարարումը Ադրբեջան։ Foreign Policy-ը հիշատակել է օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» թերթում հրապարակված այն տեղեկությանը, որ Թել Ավիվում գտնվող Aeronautics Defense Systems ընկերության աշխատակիցները մեկնել են Ադրբեջան՝ ընկերության Orbiter 1K անօդաչուի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքումը եզրափակելու համար, որի ժամանակ նրանց խնդրել են կիրառել պայթուցիկներով զինված սարքը հայկական բանակի ռազմական թիրախի դեմ: Անօդաչու թռչող սարքի երկու իսրայելցի մասնագետները հրաժարվել են հարվածել հայկական դիրքերին։
Հարակից հրապարակումներ`
- Տարին ինտենսիվ է եղել ՀՀ ՊՆ համար ռազմադիվանագիտական կապերի ակտիվացման առումով
- Ունենք բաներ, որոնցով կարող ենք հպարտանալ. Պաշտպանության նախարար
- Տարին բավական հաջող էր ԶՈՒ սպառազինությամբ հագեցման առումով. Վիգեն Սարգսյան
- Փորձելու ենք կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների թիվը. Պաշտպանության նախարար
- Վիգեն Սարգսյան. Այս տարի մարտական ծառայության մեջ ներդրել ենք Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ
- Foreign Policy. Ադրբեջան ԱԹՍ-ներ մատակարարող իսրայելական ընկերության լիցենզիայի սառեցումը ժամանակավոր է