Լաս Վեգասում զոհերի թիվն ավելանում է
Լաս Վեգաս քաղաքում զոհերի թիվը հասել է 20-ի: Associated Press-ի փոխանցմամբ, ավելի քան 100 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հիշեցնենք, որ անհայտ անձը շենքի պատշգամբից կրակ էր բացել «Route 91» երաժշտական փառատոնի մասնակիցների վրա: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ կասկածյալը չեզոքացվել է:
Ավելի վաղ հայտարարվել էր երկու զոհի ու 20 վիրավորի մասին:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, քաղաքի օդանավակայանում թռիչքներ ու վայրէջքներ չեն իրականացվում:
BREAKING: Las Vegas sheriff says more than 20 people dead and more than 100 people injured at concert attack.
— The Associated Press (@AP) October 2, 2017