«Հերթական անգամ հրավիրում եմ ՀՀ վարչապետի ուշադրությունը». Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» փաստաթղթի վերաբերյալ։
Նամակում ասված է. «Անցած ամիսներին բուռն քննարկվող «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ» փաստաթղթի նախագծի թե՛ ստեղծման, թե՛ քննարկման վրա անտեղի ժամանակ ու ռեսուրս եք ծախսել: Այդ շինծու փաստաթղթի հանձնարարականը չգիտեմ երբ և որ վարչապետն է տվել, որովհետև կրթությանը վերաբերող ՀՀ ոչ մի օրենքով «ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» փաստաթուղթ սահմանված չէ, ու այն եղել է օրենքից դուրս, ու ոչ մի նախարար այդ մասին կա՛մ գլխի չի ընկել կա՛մ իմացել ու չի բարձրաձայնել: Ի՞նչ են անում կառավարության կամ գերատեսչությունների իրավաբանները, եթե ՀՀ վարչապետի տված հանձնարարականի օրինականությունը չեն ստուգում: Էդպես ո՞նց կլինի, վարչապետ է, մտքով մի բան է անցնում ու անմիջապես ուզում է հանձնարարական տա, բա չստուգե՞ն, թե այդ հանձնարարականը որքանով է օրենքից բխում»:
Նամակի բովանդակությունն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Բախշյան. Դեմ քվեարկեք ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին
- «Հայեցակարգի մեջ չէ վտանգը, այլ առանձնացված մոտեցման». քննարկում
- «Նման հանձնարարական չի եղել». ԿԳ նախարարը՝ ռուսերենի շուրջ աղմուկի մասին
- Կարեն Կարապետյան. Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները