ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը փորձում է հերքել «Ադրբեջանական լվացքատան» վերաբերյալ մեղադրանքները
The Guardian-ը տպագրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հոդվածը, որում վերջինս անդրադարձել է պարբերականի կողմից սեպտեմբերի 5-ին տպագրված «Ադրբեջանական լվացքատան» անվանումը ստացած կոռուպցիոն սխեման բացահայտող հոդվածին։
Նշենք, որ հետաքննության սկանդալի կենտրոնում էր հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Մատրիևը։ Ըստ գաղտնազերծված տեղեկությունների՝ նա 2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Ադրբեջանից ստացել է 425 հազար եվրո: Բոկովան մասնակցել էր «Ադրբեջան. հանդուրժողականության տարածք» լուսանկարչական ցուցահանդեսին և Մեհրիբան Ալիևային անձամբ հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն պարգևը` Մոցարտի ոսկե մեդալը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նշում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հաստատվել են նախքան իր նախագահ դառնալը։
«Ես ոչ մի որոշում չեմ կայացրել, ինչպես նշված է The Guardian-ի հոդվածում, այս պետության վերաբերյալ ցուցադրություն կազմակերպելու հարցում, դա եղել է անդամ պետությունների որոշումը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարվա ընթացքում մի շարք ցուցադրություններ, համերգներ և միջոցառումներ է կազմակերպում ողջ աշխարհով մեկ։
Ես վստահ եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդու իրավունքների հարցում իմ ղեկավարության ժամանակ մանդատն ավելի է ամրապնդվել, հատկապես ազատ արտահայտվելու և լրագրողների անվտանգության առումով։
Իմ նախաձեռնություններից է եղել նաև ՄԱԿ-ի լրագրողների անվտանգության և անպատժելիության հարցի գործողությունների ծրագրի վավերացումը։
Ձեր հոդվածում չկա նաև ադրբեջանցի երկու լրագրողների՝ Էյնուլա Ֆաթուլաևի և Խադիջա Իսմայլիովայի մասին, ով իմ աջակցությամբ ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-Գիլերմո Կանո տպագրության ազատության (UNESCO/Guillermo Cano World Press Freedom Prize) համաշխարհային մրցանակը, ձերբակալությունների վերաբերյալ իմ քննադատությունը։
Ես կոչ էի արել ազատ արձակել Իսմայլիովային և հույս ունեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրա ազատ արձակման հարցում մի փոքրիկ դեր է խաղացել։ Ես ջանասիրաբար աշխատել եմ մարդու իրավունքների պաշտպանության հարցում և կշարունակեմ աշխարհում պաշտպանել մամուլի ազատությունը»,-գրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ բրիտանական անուն չեմ լսել, որ հիշատակվի փող վերցնելու առումով. բրիտանացի նախարարը՝ «Ադրբեջանական լվացքատան» մասին
- «Ադրբեջանական լվացքատուն». Մերկելի կուսակիցն ու ԵԽԽՎ պատգամավորը ևս կաշառվել է Ադրբեջանի կողմից
- «Ադրբեջանական լվացքատուն». Սկանդալային բացահայտումներ Ադրբեջանի կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան