Հայաստանն առաջամարտիկ է. Յոհանես Հան
«Եվրամիությունը և Հայաստանը շուտով կստորագրեն Համապարփակ և խորացված համաձայնագիրը, ինչը կամրապնդիև կխորացնի մեր համագործակցությունը», - Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
Նա նշեց, որ այն իր բնույթով առաջին համաձայնագիրն է Արևելյան գործընկերության տարածաշրջանում և Հայաստանը Արևելյան գործընկերներից առաջինն է, որը գործընկերության գերակայություններն է հաստատում ԵՄ-ի հետ։
«Այսպիսով կարելի է ասել, որ պետությունն առաջամարտիկ է, առաջատար է»,- ընդգծեց նա:
Յոհանես Հանի խոսքով, իրենք շարունակելու են լուրջ օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին, բիզնեսներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան