Վրաստանի ՄԻՊ գրասենյակը կուսումնասիրի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձությունները
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելուց հետո հանդես կգա հայտարարությամբ: jnews.ge-ի հաղորդմամբ այս մասին հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին:
«Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել գործը, այդ թվում՝ թե գործընթացում որքանով էին պաշտպանված քաղաքացիների իրավունքները: Առաջիկայում խնդրի վերաբերյալ հայտարարություն կտարածենք: Որքանով ինձ է հայտնի, հավանական է, որ տեղի է ունեցել հանցագործություն»,- հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:
Օմբուդսմենի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է ուսումնասիրել գործը և պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա բոլոր մանրամասներն ուսումնասիրելուց հետո:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղի բնակիչները հավաքվել էին խաչքար տեղադրելու այն վայրում, որտեղ վերաթաղված են գյուղի բնակիչների նախնիների ոսկորները, որոնք հայտնաբերվել են X դարի եկեղեցու տարածքում վերականգնման աշխատանքների ժամանակ: Սակայն Ախալքալաքի ոստիկանությունը թույլ չի տվել, որ բնակիչները եկեղեցու բակ մտնեն՝ ասելով, որ իրենք նման հրաման չունեն: Մարդկանց և ոստիկաննների միջև տեղի է ունեցելբախում: Հատուկ ջոկատայինները բնակիչներին ցրելու համար օդ են կրակել, ստեղծվել է քաոսային իրավիճակ և մարդիկ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Վիրավորներ կան, թե ոստիկանության, և թե գյուղի բնակիչների շարքերում:
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Չախալյան. Կոչ ենք ուղղում ջավախքահայությանը տուրք չտալ խառնակիչ սադրանքների
- Ջավախքցիների ու վրացի ոստիկանների բախումների հետևանքով վիրավորներ կան
- Ձերբակալված ախալքալաքցիներն ազատ կարձակվեն
- Վրաստանի ՆԳ նախարարը բանակցում է ջավախքցիների հետ
- Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել
- Քննարկվել է Գումբուրդոյի եկեղեցու բակից դուրս եկած և վերաթաղված ոսկորների հարցը
- Վերականգնվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան