Ֆրանսիայի ԱԳՆ-ը հանդես է եկել Իսպանիայի միասնականության և ամբողջականության օգտին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է գալիս Իսպանիայի միասնականության և ամբողջականության օգտին և վստահ է, որ հնարավոր է քաղաքական երկխոսություն ծավալել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ֆրանսիան հավատարիմ է եղբայրական Իսպանիայի միասնականությանը և ամբողջականությանը, որի ձայնն անհրաժեշտ է Եվրոպայում»,- հայտնել են ֆրանսիական արտաքին գերատեսչական մարմնից։
Արտգործնախարարությունից նաև հայտնել են, որ ի գիտություն են ընդունել տարբեր հայտարարություններ, մասնավորապես Իսպանիայի վարչապետի առաջարկը՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի հետ համատեղ քննարկումներ սկսելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Կատալոնիայի ղեկավարի գնահատմամբ՝ հանրաքվեի արդյունքները տպավորիչ են
- Կատալոնացիները Բարսելոնայի կենտրոնում անկախության հանրաքվեի դեմ բողոքի ցույց են կազմակերպել
- ԵՄ հանձնաժողովի նախագահ․ Ես կհարգեմ Կատալոնիայի անկախության «այո»-ն
- Իսպանիայից անկախանալու կողմնակիցները հաղթել են Կատալոնիայի ընտրություններում