Մեկնարկել է բասկետբոլի պատանիների Հայաստանի առաջնությունը
Նախօրեին մեկնարկել է բասկետբոլի Մ 16 տարեկան տղաների Հայաստանի առաջնությունը: Մասնակցում է 12 թիմ Երևանից և մարզերից: Թիմերը երկու շրջանով պայքարելու են Հայաստանի չեմպիոնի կոչման համար, խաղալով՝ տուն-դուրս տարբերակով:
ՀԱՕԿ լրատվակի հաղորդմամբ՝ առաջին տուրի խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝ «Շենգավիթ»-«Արթիկ»՝ 76-50, «Պոլիտեխնիկ»-«Գրանդ Սպորտ»՝ 22-75, «Աջափնյակ»-«Վանաձոր»՝ 47-52, «Արաբկիր խաղեր»- «Գյումրի»՝ 49-51, ԽՄՕՄՄ-«Արարատ»՝ 91-17:
Պատանիների առաջնությունը շրջանաձև համակարգով անկախ Հայաստանի պատմության մեջ անցկացվում է առաջին անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան