Բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականների խմբին
Ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում 2017 թ․ Նոբելյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ գիտնականների խմբին՝ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբաշին ու Միխայել Յանինշ ցիրկադային ռիթմերի համար պատասխանատու մոլեկուլյար մեխանիզմների հայտնագործման համար։
«Նրանք կարողացել են թափանցել օրգանիզմի կենսաբանական ժամացույցի մեջ և բացատրել դրանց աշխատանքը»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել են Նոբելյան կոմիտեից:
Հայտնագործությունը բացատրում է, թե ինչպես են մարդիկ, բույսերն ու կենդանիները հարմարվում ամենօրյա ցիկլի տարբեր փուլերին:
Նշենք, որ այսօրվանից մեկնարկել է Նոբելյան շաբաթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան