Այսօր կմեկնարկի մարմնամարզության աշխարհի առաջնությունը
Կանադական Մոնրեալ քաղաքում մեկնարկում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու են երեք մարզիկներ՝ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ մարզիկները Կանադա են մեկնել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Նրանք մրցելույթները կսկսեն առաջնության առաջին օրը՝ հոկտեմբերի 2-ին:
Մարմնամարզության աշխարհի առաջնությունն ընթանալու է հոկտեմբերի 2-ից 8-ը: Մրցաշարին մասնակցում է 500 մարզիկ՝ աշխարհի 80 երկրներից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան