Ունենք բաներ, որոնցով կարող ենք հպարտանալ. Պաշտպանության նախարար
«Մենք ունենք ռազմարդյունաբերական համալիր զարգացման շատ հավակնոտ ծրագիր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ օրեր առաջ կայացել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման խորհրդի նիստ ՀՀ վարչապետի նախագահությամբ, առաջիկա օրերին, ինչպես խոսք էր տվել պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ունենալու են նման ներկայացում պատգամավորների համար, ովքեր հետաքրքրություն կունենան:
«Այդ ծրագիրը որոշակի ֆինանսավորման կարիք ունի, որպեսզի կարողանանք ավելի շատ աշխատանք կատարել: Այն ուղղությունները, որոնցով այսօր մեր հետազոտական թիմերն աշխատում են, իրոք, առաջնային են, մեծ կարևորություն ունեն Զինված ուժերի համար: Վստահ եմ, որ գործնական իրագործում են ունենալու առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում, որովհետև ունենք դրա նախադեպերը: Իրոք, ունենք բաներ, որոնցով կարող ենք հպարտանալ, վստահ եմ, որ առաջիկայում դրանք շատանալու են»,- ասաց Վ. Սարգսյանը:
Նախարարն ընդգծեց, որ կան բաներ, որոնք այնքան առաջադեմ են, նորարարական, որ մեծ հետաքրքրություն են առաջացնելու միջազգային շուկաներում:
Հարակից հրապարակումներ`
- Տարին բավական հաջող էր ԶՈՒ սպառազինությամբ հագեցման առումով. Վիգեն Սարգսյան
- Փորձելու ենք կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների թիվը. Պաշտպանության նախարար
- Վիգեն Սարգսյան. Այս տարի մարտական ծառայության մեջ ներդրել ենք Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ
- Քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը
- «Փորձելու ենք Սփյուռքի գիտական կարողությունները ևս ներգրավել ռազմարդյունաբերական զարգացումն ապահովելու համար»
- Արտակ Զաքարյան. Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն արդեն իսկ լավ արդյունքներ է ցույց տալիս
- Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը
- Ապրիլյան դեպքերից հետո ռազմարդյունաբերության ոլորտում ունենք շատ լուրջ առաջընթաց.Դավիթ Փախչանյան