Սոցփաթեթի շահառուների բժշկական օգնությունն իրականացվում է նոր կագով
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:
ՀՀառողջապահության նախարարության տեղեկացմամբ, ապահովագրության պայմանագրեր կնքվել են Հայաստանում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ` «Արմենիա ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի ինշուրանս», «Ռեսո», «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Սիլ ինշուրանս»։
Ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերություններն իրենց կողմից սպասարկվող շահառուներին ծանուցումներ են ուղարկել տրամադրվող բժշկական ծառայությունների ծավալի, ծառայություններից օգտվելու կարգի, շահառուի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ:
Արդյունքում, այսուհետև շահառուներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները կստանան առանց հերթագրումների և խոչընդոտների։ Բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել շահառուն` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ցանկից։ Դրա համար անհրաժեշտ է այցելել ընտրած կազմակերպություն, հայտնել, որ հանդիսանում է սոցփաթեթի շահառու և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։
Գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար և հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի «Սոցիալական փաթեթ» դարանում: Լրացուցիչ պարզաբանումների անհարժեշտության դեպքում դիմել ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը` 80-03 հեռախոսահամարով։
Հարակից հրապարակումներ`
- Սոցփաթեթի շահառուներին տվել ենք ընտրության առատություն. առողջապահության փոխնախարար
- Սոցփաթեթի շահառուներն ID քարտերով կսպասարկվեն 2018թ. հունվարից
- Հոկտեմբերից սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայություններ կստանան իրենց նախընտրած կազմակերպություններում
- Հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների ցանկը
- Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ նախատեսված չեն. նախարար