
ԳՁՕ-ների առկայության մասին տեղեկատվությունն ավելի մատչելի կդառնա սպառողների համար
Սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների՝ ԳՁՕ-ների առկայության մասին տեղեկատվությունն ավելի մատչելի կդառնա սպառողների համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ, համապատասխան պահանջները կներառվեն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում, որը վերաբերում է սննդամթերքի մակնշմանը:
Փոփոխություններն, ընդհանուր առմամբ, հավանության են արժանացել սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումների կիրառման Խորհրդատվական կոմիտեի նիստում: Փոփոխությունները նախատեսում են պահանջ՝ տեղեկացնելու սպառողներին սննդամթերքում ԳՁՕ-ների առկայության մասին: Նման սննդամթերքի վրա պետք է մակնշված լինի ԳՁՕ: