Լաս Վեգասի հայ համայնքը համայնքային հոգեհանգիստ կկազմակերպի
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս դեպքերին: Այստեղ՝ Լաս Վեգասում, հայ համայնքում բոլորը զգաստ վիճակի մեջ են»,-«Ամերիկայի ձայն»-ին ասել է Լաս Վեգասի Սբ. Կիրակոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը:
Նա նշել է, որ նախնական չճշտված տեղեկություններով զոհերի թվում հայեր չկան. «Վստահ եմ՝ հայեր եղած կլինեն այդ հյուրանոցում այս դեպքի ընթացքում, բայց վստահ չենք, որ այս համերգին իրենք ներկա կլինեին, որովհետև համերգը հյուրանոցի դիմաց բաց տարածքում է տեղի ունեցել»:
Այս շաբաթ Միացյալ Նահանգներում բոլոր պետական դրոշները իջեցված են մնալու՝ ի հիշատակ անմեղ զոհերի: ԱՄՆ-ի հայ համայնքը նույնպես կիսում է ընդհանուր ցավը. «Ծրագրում ենք կազմակերպել համայնքային հոգեհանգիստ հինգշաբթի երեկոյան, որպեսզի հայ համայնքը իր մոմավառությամբ և հոգևոր աղոթքով մասնակից լինի այս ցավին և վշտին»:
Հիշեցնենք, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի Mandalay Bay հյուրանոցի առջև 64-ամյա տղամարդը կրակ է բացել փառատոնի մասնակիցների վրա: Վերջին տվյալներով 59 մարդ զոհվել է, 527-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան. Բալայան
- ԱԳՆ-ն փորձում է ճշտել Լաս Վեգասում տուժածների թվում հայերի առկայությունը
- «Իսլամական պետություն»-ը ստանձնել է Լաս Վեգասի կրակոցների պատասխանատվությունը
- Լաս Վեգասում զոհերի թիվը հասել է 50-ի
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
- Լաս Վեգասում զոհերի թիվն ավելանում է
- Լաս Վեգասում կրակ են բացել փառատոնի մասնակիցների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում