Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ԱՄՆ նախագահին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին` Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Վեհափառ Հայրապետն իր վշտակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին` աղոթելով վերջիններիս հոգիների հանգստության համար:
«Աղոթում ենք, որ Տերը խաղաղություն և մխիթարություն շնորհի բոլոր սգացողներին, ինչպես նաև տուժածներին պարգևի արագ ապաքինում, քաջառողջություն և ուժ` հաղթահարելու այս ողբերգական միջադեպը», - նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում:
Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված ապահով պահի Միացյալ Նահանգները և Ամերիկայի ողջ ժողովրդին:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան. Բալայան
- ԱԳՆ-ն փորձում է ճշտել Լաս Վեգասում տուժածների թվում հայերի առկայությունը
- «Իսլամական պետություն»-ը ստանձնել է Լաս Վեգասի կրակոցների պատասխանատվությունը
- Լաս Վեգասում զոհերի թիվը հասել է 50-ի
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
- Լաս Վեգասում զոհերի թիվն ավելանում է
- Լաս Վեգասում կրակ են բացել փառատոնի մասնակիցների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում