«Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախա-աքսելերացիոն ծրագիր՝ ստարտափ մշակույթի զարգացումը ՀՀ-ում
Հայաստանում մեկնարկում է «Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախա-աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է ձևավորել բարձր ստանդարտներ ձեռնարկատիրական կրթության բնագավառում և զարգացնել ստարտափ մշակույթը Հայաստանում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների փոխնախարար Էմիլ Տարասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սա պիլոտային ծրագիր է, իսկ հաջողության դեպքում նախատեսվում է այն մշտական դարձնել:
Փոխնախարարի խոսքերով՝ ուսումնասիրվել է համաշխարհային փորձը: Առաջին փուլի համար, ըստ նրա, կընտրվեն 15 ստարտափեր, որոնց հետ աշխատանք կտարվի հաջորդող շաբաթների ընթացքում:
«Այդ ծրագրից հնարավոր կլինի նվազեցնել ստարտափերի անհաջողությունների քանակը շուկայում և բարձրացնել հաջողության տոկոսը: Բացի այդ, ստարտափերը հմտություններ ձեռք կբերեն ներդրումների ներգրավման առումով, քանի որ մեծ տարբերություն կա գումարի հայթայթման, և ներդրողներ գտնելու մեջ»,- նշեց Էմիլ Տարասյանը:
ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանն էլ ասաց, որ ԵՄ-ն Հայաստանում երկու կարևոր ծրագիր է իրականացնում՝ «Եվրամիությունը՝ հանուն բիզնեսի» և «Եվրամիությունը՝ հանուն նորարարության»: Վերջին ծրագրի արժեքը 23 մլն եվրո է:
«Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը երեկ վերահաստատեց մեր պատրաստակամությունը՝ օժանդակելու նորարարությանն ու տնտեսական աճին»,- ասաց Հոա Բին Աջեմյանը` հավելելով, որ չորս ուղղություններով՝ բիզնես միջավայրի բարելավում, ֆինանսների հասանելիություն, կրթություն և բացահայտում, ԵՄ-ն ցուցաբերում է օժանդակություն, սերտորեն աշխատում է ՀՀ կառավարության հետ՝ գործարար միջավարի բարելավման ուղղությամբ:
Այսպիսով, «Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախա-աքսելերացիոն ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել տեխնոլոգիական ընկերությունների հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ճշգրիտ կողմնորոշվել և առաջարկել այնպիսի պրոդուկտներ, որոնք առավելագույնս պահանջված և «սիրված» կլինեն հաճախորդների կողմից:
Ակադեմիայում ստարտափների հետ աշխատելու են տարբեր մասնագետներ՝ մենթորներ՝ ձեռներեցության ոլորտում փորձառու մարդիկ, որոնք պատրաստ են իրենց փորձը շարունակաբար կիսել ստարտափերների հետ, դասընթացավարներ, instructors, entrepreneurial assistants, որոնք կոնկրետ ոլորտների վերաբերյալ հստակ գիտելիք կփոխանցեն և հրավիրված խոսնակներ, որոնք տարբեր հետաքրքիր թեմաների շուրջ դասախոսություններ կկարդան։ Նախապես առանձնացվել է 5 կարևոր ոլորտ՝ Growth hacking, Product analytics, Costomer development, Sales, Communication and Culture: Մի քանի շաբաթվա ընթացքում այս թեմաներն ամբողջ խորությամբ ուսումնասիրել են նախապես ընտրված 7 երիտասարդ մասնագետները, որոնք էլ ծրագրի շրջանակում այդ գիտելիքը կփոխացնեն ստարտափերներին։
Ակադեմիայի ընձեռած կարևոր հնարավորություններից մեկն է լինելու նաև customer development tracking անելու մեթոդաբանությունից օգտվելը։ Հասանելիության տեսանկյունից քիչ օգտագործվող այս մեթոդի շնորհիվ հնարավոր կլինի հստակեցնել customer segment-ը, value proposition-ը և օպտիմալացնել վաճառքի ուղիները։
Նշենք նաև, որ Հայաստանի ստարտափ ակադեմիան Catalyst հիմնադրամի նախագծերից է, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում: