Երկրորդ անգամ այդ գետը մտնողը չեմ. Վարդևան Գրիգորյան
Անպետք գրքեր չկան, և միայն տգետը կարող է ասել՝ այս գիրքը պիտանի է, այն մեկն՝ անպետք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ անդրադառնալով բուհի ներկայիս ռեկտոր Մինաս Սահակյանի կողմից համալսարանի գրադարանի բազմաթիվ գրքեր ոչնչացնելու դեպքին:
«Քանի որ իրականացվող գործընթացներն ինչ-որ տեղ իմ անվան հետ են կապում, նորից ուզում եմ կրկնել՝ ես որևէ կապ չունեմ: Նաև բազմիցս ասել եմ, այդ բուհի ռեկտոր կրկին դառնալու մտադրություն չունեմ, երկրորդ անգամ այդ գետը մտնող չեմ: Պատճառն այն է, որ ես ունեմ աշխատանք՝ ոչ պակաս կարևոր, քան ռեկտորի պաշտոնն է: Գումարած դրան՝ ես սիրով կդասախոսեմ այն առարկաները, որոնց մասնագետն եմ»,- նշեց պատգամավորը:
Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորն անընդունելի համարեց, որ բուհի ներկայիս ռեկտորը միացնում է առկա և հեռակա ուսուցումների դասաժամերը: Նա շեշտեց, որ նման բան չի պատկերացնում:
Վարդևան Գրիգորյանը շեշտեց՝ եթե ուսումնական գործընթացը ռեկտորի մեղքով խաթարվել է, ապա Կրթության և գիտության նախարարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի վերջինիս դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Նախարարի կարծիքով՝ Շիրակի պետական համալսարանում խնդիրները զուտ միջանձնային բնույթի են. «Ժամանակ»
- Շիրակի պետհամալսարանի դասախոսն ահազանգում է հանցագործության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները