Իռլանդական բանտը ճանաչվել է Եվրոպայի լավագույն զբոսաշրջային վայրը
Իռլանդիայի Սպայկ կղզում գտնվող բանտը ստացել է World Travel Awards-2017 մրցանակը և դարձել Եվրոպայի լավագույն զբոսաշրջային վայրը: Լենտա.ռու-ն, հղում անելով The Daily Mail-ին, գրում է, որ շենքն անվելի ժողովրդականություն է վայելում, քան Հռոմի Կոլիզեյը, Էյֆելյան աշտարակը և Բուքինգհեմյան պալատը:
Համալիրը կառուցվել է դեռևս 6-րդ դարում, սկզբում այն եղել է մենաստան, հետո վերածվել է բերդի, որտեղ հավաքել են Ավստրալիայից արտաքսվող բանտարկյալներին: Բանտն աշխատել է մինչև 2004 թվականը:
2016-ից այն դարձել է զբոսաշրջային վայր: Այնտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Այցելուներին, բացի էքսկուրսիայից, առաջարկում են նաև անցկացնել մեկ գիշեր մենախցերում, որտեղ նախկինում պահվել էին առավել վտանգավոր հանցագործերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում