Հոկեյի «Արարատը» նորից խաղի մեջ է
Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը, չնայած ֆինանսական եւ կազմակերպչական բոլոր դժվարություններին, այս մրցաշրջանում կրկին ներկայացնում է Հայաստանը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում: ՀԱՕԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, վերջին երկու հանդիպումներում «Արարատն» իր հարկի տակ երկու անգամ խոշոր՝ 10:1 և 9:2 հաշվով հաղթել է «Բոբրույսկին»:
Մեկնարկային չորս խաղերում «Արարատը» գրանցել է այսպիսի արդյունքներ. «Արարատ»-«Վիտեբսկ-2»՝ 8:1 և 13:1, «Շախտյոր-2» – «Արարատ»՝ 2:0 և 4:2:
Վեց խաղերից հետո «Արարատ» ակումբը 12 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդն է:
Հոկտեմբերի 8-ին և 9-ին «Արարատն» մրցակցի խաղադաշտում կհանդիպի «Գոմել-2-ի» հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան