«Կարագը վերջին 10 օրերին թանկացել է 30-35 տոկոսով, խոզի միսը՝ 20-25». «168 ժամ»
«168 ժամ»-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադառնալով վերջին օրերին կարագի և մսի գնի թանկացմանը ու հարցին, թե ինչքա՞ն գնի փոփոխություն է եղել, նշել է. «Կարագի դեպքում միայն վերջին տասն օրվա ընթացքում մինչև 30 տոկոսի հասնող թանկացում ունենք, որոշ դեպքերում հասել է անգամ 35 տոկոսի։ Նախորդ տարվա համեմատ՝ խոզի մսի շուկայում կա մոտ 20-25 տոկոս գնաճ։․ Տավարի մսի շուկան այսքան շատ չէ, տարբերությունը մինչև 10 տոկոս է կազմում, բայց այս շուկայի հետ կապված շատ վատ բան եմ ես գուշակում, գլխաքանակի լուրջ պակասում կա»։
Հարցին՝ տենդենց եք տեսնում, որ կշարունակի՞ գնաճը, Պիպոյանը պատասխանել է. «Տենդենց կա։ Օր օրի սկսում են գործից չհասկանալ։ Այսինքն՝ ժամանակը գնում է առաջ, աշխարհը սկսում է գործից հասկանալ, բիզնեսը սկսում է գործից հասկանալ, նախարարությունը սկսում է գործից չհասկանալ։ Ես ձեզ հավաստիացնում են՝ գյուղնախարարը չգիտի՝ ինչ արժե մեկ լիտր կաթը։ Մի երկիր, որտեղ գյուղնախարարը չգիտի՝ ինչ արժի կաթի ինքնարժեքը, չգիտի 1 կիլոգրամ տավարի մսի ինքնարժեքն ինչքան է, այս երկում ի՞նչ քննարկենք գյուղատնտեսական ապրանքների գները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին