Ի՞նչ եք ուզում, գեյ-շքերթներ, աղանդներ, փոքրամասնություններ այստեղ բերել. Բաբուխանյան
«ՀՀ հասարակության մեծամասնության համար ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ»,- այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ԵԼՔ խմբակցության առաջարկի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա կարծիքով՝ սա այն եզակի խնդիրներից մեկն է, որտեղ թե իշխանությունը և թե ընդդիմության մեծամասնությունը գտնում են, որ ԵԱՏՄ-ին միանալը ճիշտ որոշում էր։
Շարմազանովը հարց բարձրացրեց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վնասները հաշվե՞լ եք։
«Միայն ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի արդյունաբերողների համար գազի գինը 30 դոլարով պակասել է, միայն դրանից օգուտն արդյունաբերողների համար ավելի շատ է՝ հենց ըստ եվրոպական փորձագետների, քան կլիներ, եթե մենք ստորագրեինք ազատ առևտրի համաձայնագիրը»։
ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ հանձնաժողով ստեղծելուն դեմ է, քանի որ ժամանակավոր հանձնաժողովը չունի որևէ լիազորություն, որը չի կարող ունենալ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ իր ելույթում նշեց. «Ինչ վատ բաներ տեսնում ենք, պետք է կապե՞նք ԵԱՏՄ հետ։ Ես էլ կարող եմ ասել 2003 թվականից Հայաստանը անդամագրված է Եվրախորհուրդին, իսկ գուցե մենք սրա հետ կապենք մեր բացթողումները տնտեսության մեջ։ Կամ ավելի հետ գնանք Միջազգային արժույթի հիմնադրամի համակարգի, Համաշխարհային բանկի հետ համագործակցության մեջ տեսնենք մեր դժբատությունները ու ստեղծենք մի շարք հանձնաժողովներ՝սրանցից դուրս գալու մասին»։
Նրա կարծիքով՝ նման մոտեցումը խիստ անլուրջ է։
«Եթե մենք մտածում ենք մեր ժողովրդի մասին, կարող ենք ժողովրդին բացատրել, թե ինչ կլինի, եթե մենք դադարեցնենք մեր համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում, չէ որ դա բազաշերտ համագործակցություն է մեր միակ հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, դա և ԵԱՏՄ-ն է, և ՀԱՊԿ-ն է, և վերջապես քաղաքակրթական համագործակցություն է։ Ի՞նչ եք ուզում, նեոլիբերալիստական, եվրոպական արժեքներ այստեղ բերել, գեյ-շքերթներ, փոքրամասնություններ, աղանդներ։ Դա է այսօր այն, ինչ թելադրված է մի շարք մեր նախկին գործընկերների կողմից։ Ուզում ե՞ք Ուկրաինայի, Մոլդովայի տարբերակը։ Կարծում եմ, որևք հիմք չկա նման հանձնաժողով ստեղծելու»։
Հարակից հրապարակումներ`
- «Ես էլ կարող եմ ասել, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան». Աշոտյանը՝ Փաշինյանին
- «Ելք»-ի նախագիծն ընդգրկվում է օրակարգ առանց քվերակության. Բաբլոյան
- ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը հոկտեմբերի 3-ին կքննարկվի ԱԺ-ում
- Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը մերժվեց
- Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի. Նիկոլ Փաշինյան
- Արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը. Շարմազանով
- «Ելք»-ի նախաձեռնությունը շոուի նման մի բան է. Վահրամ Բաղդասարյան
- Վարչապետ. Չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք ԵԱՏՄ անդամ լինելով
- «Ելքի» ծրագիրը կքննարկենք. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան