Վրաստանում ՀՀ դեսպանը առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում:
Երբ թերթը փորձել է Յուրի Վարդանյանից մեկնաբանություն խնդրել Ջավախքում եկեղեցու շուրջ, պարզել է, որ նա աշխատանքի չի գնացել:
Վրաստանի հայ համայնքում լուրեր են շրջում, թե Յուրի Վարդանյանը առողջական խնդիրներ ունի: Այս տեղեկությունը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից չեն հաստատել, բայց միևնույն ժամանակ նաև չեն հերքել:
«Հիմա դուք ինչ եք ուզում, որ ես ձեզ պատասխանեմ: Ես չեմ կարող ասել, թե ինչու չի գալիս, պարոն Վարդանյանը վաղը կգա»,- փոխանցել են Վրաստանից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները