«Ելք»-ի նախագիծն ընդգրկվում է օրակարգ առանց քվերակության. Բաբլոյան
Մեկնարկեց ՀՀ Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստի աշխատանքը։ Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված են 3 տասնյակից ավելի նախագծեր ու համաձայնագրեր։
Այս նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է նաև «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը:
«Թեև գլխավոր հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, բայց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի համաձայն «Ելք» խմբակցության որոշման հարցը համարվել է արտահերթ, և մենք ըստ վերոնշյալ հոդվածի այդ նախագիծը պետք է քննարկենք այսօր երկրորդ նիստում։ Այս հարցը որպես պարտադիր քննարկման հարց ընդգրկված է նաև հերթական նիստերի օրակարգի առաջին բաժնում։ Այս նախագիծը ընդգրկվում է վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգ առանց քվերակության»,-ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Նա նաև հայտնեց, որ երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիս հաշվի են առնվել կառավարության և մշտական հանձնաժողովների գրավոր առաջարկները, քննարկման հարցերի ծավալը, ինչպես նաև հարցերի քննարկման տևողությունը սահմանելու լրացուցիչ նիստեր անցկացնելու կամ հերթական նիստեր շարունակելու հնարավորությունը։
«Այս բաժնում 32 հարց է ընդգրկված»,-ասաց Բաբլոյանը։
82 կողմ, 5 դեմ ձայների քվերակությամբ օրակարգը հաստատվեց։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը հոկտեմբերի 3-ին կքննարկվի ԱԺ-ում
- Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը մերժվեց
- Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի. Նիկոլ Փաշինյան
- Արդեն իսկ ակնհայտ է ՀՀ տնտեսության վրա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դրական ազդեցությունը. Շարմազանով
- «Ելք»-ի նախաձեռնությունը շոուի նման մի բան է. Վահրամ Բաղդասարյան
- Վարչապետ. Չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք ԵԱՏՄ անդամ լինելով
- «Ելքի» ծրագիրը կքննարկենք. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան