«Էդ արևը Ռուսաստանի հետ մեր վրա էլ չի բացվելու». Արամ Սարգսյան
«Հարցը, որը «Ելք» դաշինքը բարձրացրել էր և ԱԺ-ում քննարկվեց, ես անձամբ համարում եմ գերկարևոր հարց, և գտնում եմ, որ նման հարցերը երկու ժամում քննարկելու չեն»,- խորհրդարանում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելք»-ի նախագծին։
«Ուզում եմ հակադարձել պարոն Աշոտյանին և ասել, որ այսօր նման հարց քննարկելու համար հանձնաժողով է պետք ստեղծել և երկար ժամանակ է պետք, հերիք է մի գիշերվա մեջ որոշումներ կայացնենք։ Խոսվում է խրամատներից, արևմուտ-ռուսաստաններից, տղերք, ձեռ եք առնում, ռուսական խրամատում նստել եք, մեզ եք ասում խրամատ մի ստեղծեք։ Որևէ պարագայում, որևէ դեպքում հակադրվել եք երբևէ Ռուսաստանին։ Եղել է ինչ որ բան, որ իրենց ոչ ասեք, չի եղել, նման բան։ Խոսվում է գազի մասին, Ուկրաինան Ռուսաստանի հետ համարյա պատերազմական վիճակում է, Ուկրաինայում գազի գինը նույնն է, ինչ որ Հայաստանում։ Այն դեպքում, որ Ուկրաինան այլընտրանքային գազամուղի հնարավորություն չունի, միայն Ռուսաստանից է։ Իսկ Հայաստանն այդ հնարավորությունն ունի Իրանից։ Վերջիվերջո, ժողովուրդ ջան, Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, և դրանք երկար են տևելու, ու էդ արևը Ռուսաստանի հետ մեր վրա էլ չի բացվելու»,- իր ելույթում ասաց Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան