Շարմազանով. Պետք է խորացնենք մեր անվտանգության կապերը ՀԱՊԿ, ԵԱՏՄ հետ
«Վերջին շրջանի տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համաժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ Հայաստանի քաղաքական կյանքի թիվ մեկ օրակարգային հարցը շարունակում է մնալ ՀՀ և Արցախի անվտանգության ամրապնդումը»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ բնականաբար, երբ խոսում են անվտանգության ամրապնդման մասին ի նկատի ունեն արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը, Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը և Ցեղասպանության դատապարտումն ու ժխտողականության դեմ պայքարը։
«Այս շեշտադրումներն էին Նյու-Յորքում ՄԱԿ-ի 72-րդ գագաթնաժողովում նախագահ Սարգսյանի ելույթի սկզբունքները։ Առաջին՝ պարոն նախագահը հստակ նշեց, որ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր։ Երկրորդ՝ այս կոնֆլիկտը տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, սա ինքնորոշման իրավունքի իրացման հարց է, որի հիմքում ընկած է Արցախի բնակչության պաշտպանությունը։ Երրորդ՝ այս տարիների ընթացքում Ադրբեջանը քարոզում է հայատյաց քաղաքականություն և վերածվել է ռասիստական պետության։ Եվ վերջինը՝ Արցախի միջազգային ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է»,- նշեց Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ պետք է ոչ թե վերանայել արտաքին քաղաքական գերակայությունները, այլ խորացնենլ անվտանգության կապերը ՀԱՊԿ հետ, ԵԱՏՄ հետ և չգնալ ավանտյուրիստական ճանապարհով. «Պետք է հասկանանք մի բան, որ այսօր թիվ մեկ մարտահարվերը «Մի վնասիր»-ն է։ Շատ կարևոր է, որ հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենան ՀԱՊԿ-ի զորավարժությունները, որոնք կկարևորեն անվտանգության բաղադրիչի արդիականությունը ՀՀ համար»։
Հարակից հրապարակումներ`
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
- Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով. Սերժ Սարգսյան
- Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում (ամբողջական)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան