Արտաքին պարտքն էդքան սարսափելի բան չէ. Նապոլեոն Ազիզյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը թեև չի հասցրել բյուջեի նախագծին ծանոթանալ, սակայն համոզված է, որ պետական պարքի ավելացում նախագծով չի նախատեսվում: Այսպիսի կարծիք նա հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցեւմ:
«Պետական պարտքը կրկին չի ավելանալու: Բոլոր երկրներում էլ չեն նայում՝ պետական պարտքն ավելանում է, թե չէ: Ուղղակի պետական պարտքի ավելանալու հետ պետք է շահույթ ստանալ, որ կարողանաս այդ պարտքը սպասարկել: Զարգացած շատ երկրներ՝ Գերմանիա, Չինաստան, մեծ արտաքին պարտքեր ունեն, էդ էդքան սարսափելի բան չէ: Այդ երկրներում ՀՆԱ-ի և արտաքին պարտքի հարաբերակցությունը շատ ավելի վատ է, քան մեզ մոտ: Այնպես որ, պարտքի ավելացումը մտահոգիչ չէ: Մենք էլ ենք զարգանում»,- համոզմունք հայտնեց խորհրդարանականը:
Լրագրողները Նապոլեոն Ազիզյանից հետաքրքրվեցին՝ արդյոք պատգամավորը կարծում է, որ նախկինում վերցրած պարտքը արդյունավետ է ծախսվել: Ի պատասխան՝ նա նկատեց՝ պետությունն ուզում է, թե ոչ, գումարները ներդրվում են այնպիսի ոլորտներում, որտեղից ստացված տնտեսական էֆեկտը միանգամից չի երևում: Որպես օրինակ՝ պատգամավորն առանձնացրեց ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, լճեր և այլն:
Հաջորդող հարցին՝ գո՞հ է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի որակից, որի կառուցապատման համար հսկայական գումարներ են ծախսվել, Նապոլեոն Ազիզյանը դրական պատասխան տվեց:
«Դե, հնի հետ համեմատելու չէ, բայց այնպես չէ, որ մերոնք են անում: Տենդեր է հայտարարվել, շահել է արտասահմանյան կազմակերպություն, մենք էլ վերահսկում ենք»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան