Ծառուկյանը սաստիկ զայրացել է. ԱԺ-ից գումար խնդրած պատգամավորները հետ կվերցնեն դիմումները. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սաստիկ զայրացել է «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորների վրա, ովքեր մարզերից ընտրված լինելով՝ դիմումներ են գրել ԱԺ աշխատակազմ, որպեսզի Երևանում բնակարան վարձակալելու փոխհատուցում ստանան։
«Այս պատգամավորները դոլարային միլիոնատեր են, բայց իրենց պահում են որպես մուրացկաններ՝ փորձելով պետությունից հավելյալ 100 հազար դրամ պոկել։ Առաջիկայում նրանց հետո կվերցնեն իրենց դիմումները և կհայտարարեն, որ այս գումարի կարիքը չունեն»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները