Երեք հայեր Մոսկվայում հավակնում են լավագույնի տիտղոսին
ՏԷՖԻ հեռուսատեսային մրցանակաբաշխության լավագույների եզրափակիչ ցուցակում միանգամից երեք հայի ազգանուն է հայտնվել:
Հեռուստաֆիլմի լավագույն ռեժիսոր, հասարակական-քաղաքական թոք շոուի լավագույն վարող, հեռուստատեսային լավագույն պրոդյուսեր կոչումներին Մոսկվայում հավակնում են Կարեն Շահնազարովը, Ռոման Բաբայանը և Ալեքսանդր Ակոպովը: Գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:
Հեռուստաֆիլմի կամ սերիալի լավագույն ռեժիսոր անվանակարգում առաջադրել են Կարեն Շահնազարովի թեկնածությունը «Աննա Կարենինա» ֆիլմի համար:
Հասարակական-քաղաքական թոք շոուի լավագույն վարող անվանակարգում առաջադրել են Ռոման Բաբայանի թեկնածությունը՝ «Ձայնի իրավունքը» ծրագրի համար: Իսկ լավագույն պրոդյուսեր անվանակարգում հավակնում է Ալեքսանդր Ակոպովը` «Եկատերինա. թռիչք» ֆիլմի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում