Անհերքելի է, որ ԵՄ շուկայում գործող կանոններն ու գործարար մշակույթն ավելի լիբերալ են. Մանե Թանդիլյան
ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ Դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ ՀՀ-ն կկարողանա լիարժեք ավարտին հասցնել տարիներ ի վեր բանակցած և կիաստ մնացած ԵՄ ասոցացման համաձայնագիրը։
«Այն հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման համար պատուհան կբացի դեպի եվրոպական վճարունակ շուկա, ճանապարհ կբացի և կտա բազմաթիվ այլ առավելություններ։ Ընդ որում արդեն անհերքելի է, որ ԵՄ շուկայում գործող կանոններն ու գործարար մշակույթն ավելի լիբերալ են և արդարացի»,- ասաց պատգամավորը։
Թանդիլյանի խոսքով՝ ազատ առևտրի մասին համաձայնագրով նախատեսվում էր ՀՀ և ԵՄ ապրանքների համար մաքսատուրքերի զրոյացում և ընթացակարգերի պարզեցում. «Ըստ կատարած ուսումնասիրությունների՝ մի քանի տարի անց Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր 2.3 տոկսով, պետբյուջեի եկամուտները՝ 146 մլն դոլարով, արտահանման ծավալները՝ 15 տոկսով, աշխատավարձերը՝ 2.7 տոկոսով, բարձր որակավորմամբ աշխատատեղի քանակը կավելանար 7 տոկոսով, իսկ աղքատությունն էականորեն կկրճատվեր»։
Պատգամավորի ելույթի մանրամասները՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ, ՀՅԴ, և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են «Ելք»-ի նախագծին
- Ի՞նչ եք ուզում, գեյ-շքերթներ, աղանդներ, փոքրամասնություններ այստեղ բերել. Բաբուխանյան
- «Ես էլ կարող եմ ասել, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան». Աշոտյանը՝ Փաշինյանին
- «Ելք»-ի նախագիծն ընդգրկվում է օրակարգ առանց քվերակության. Բաբլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան