Սաակաշվիլին Ուկրաինայից քաղաքական ապաստան է խնդրել
Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այդ երկրից քաղապաստան է խնդրել։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։
Ինչպես հայտնել է նրա փաստաբան Մարկիան Գալաբալան, Սաակաշվիլին խնդրել է իրեն քաղաքացու կարգավիճակ տալ, որը լրացուցիչ պաշտպանության կարիք ունի։ Փաստաբանը պարզաբանել է, որ «քաղապաստան»-ը նշված կարգավիճակի կենցաղային անվանումն է։
Հիշեցնենք, որ չունենալով որևէ երկրի քաղաքացիություն՝ Սաակաշվիլին ճանապարհորդել է Եվրոպայում, այնուհետ ապօրինի կերպով հատել սահմանը, վերադարձել Ուկրաինա և հայտարարել քաղաքական իր հավակնությունների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին հայտնել է, որ կրկին ապրում է Կիևի իր բնակարանում
- Սաակաշվիլին պատմել է, թե որքան է մտադիր ապրել Ուկրաինայում
- Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու համար Սաակաշվիլիին տուգանք է սպառնում
- Սաակաշվիլին ուղևորվում է Ուկրաինա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան