Նոր ներառում կուտակային կենսաթոշակի համակարգում
Խորհրդարանում այսօր քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրինագծի համաձայն՝ կառավարությանը վերապահված որոշ լիազորություններ կտրվեն ՀՀ ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին և ՊԵԿ-ին։
Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը ներկայացրեց, որ նախագծի մի կետով առաջարկվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ներառել նաև ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների այն աշխատակիցներին, որոնք ՀՀ քաղաքացիներ են. «Այն անձինք, որոնք լիազորվում են միջազգային կառույցներ՝ աշխատանքի, ապա այդ կառույցները պարտավորվում են գումարներ փոխանցել ՀՀ պետական բյուջե, որպեսզի այդ մարդիկ կարողանան ստանալ կենսաթոշակ։ Գործատու է համարվում նաև միջազգային կազմակերպությունը:
«Ծառուկյան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ միջազգային կազմակերպություններում քաղաքացիներն ավելի բարձր են վարձատրվում, չե՞ք կարծում, որ օրենքն այս տեսքով ընդունելու դեպքում ապահովում ենք իրավականորեն անհավասարության դաշտ ՀՀ և միջազգային կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիների համար»։
Ֆինանսների փոխնախարարն ի պատասխան ասաց. «ՀՀ օրենսդրությունը սահմանափակել է կուտակային վճար վճարելու առավելագույն շեմը, այսինքն դա 500 հազար դրամն է, այդ տեսանկյունից ՀՀ-ում, թե միջազգային կազմակերպությունում աշխատողներն ունեն համանման սահմանափակում։ Հետագայում եթե փոփոխություն լինի, կփոփոխվի համաչափ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան