Ստամբուլում զույգին տուգանել են համբուրվելու համար
Ստամբուլի Սամաթիա թաղամասում, հանրային վայրում համբուրվելու համար սիրահար զույգին տուգանել են:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ վրդովված երիտասարդը այս մասին գրել է իր թվիթերյան էջում.
«Փողոցում համբուրվելու համար 109 լիրա տուգանք վճարեցի, սակայն նման սահմանափակում գոյություն չունի»:
Երիտասարդը պատմել է, որ ոստիկանը ակտում, որպես տուգանքի հիմնավորում նշել է, թե իրենց այս արարքով երիտասարդները «անհանգստություն են պատճառել շրջապատին»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին