Գագիկ Պողոսյանը Արտաշատի քաղաքապետի պաշտոնում չի առաջադրվելու. Կարինե Պողոսյան
Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը չի պատրաստվում թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վերջինիս քույրը՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը:
«Նա չի մասնակցելու ընտրություններին: Չի էլ ցանկացել, երբևէ իր անունը չի շահարկվել: Ես չգիտեմ՝ այդ ինֆորմացիան որտեղից, որ Գագիկ Պողոսյանը դնելու է իր թեկնածությունը, երբևէ նման ցանկություն չի եղել: Դաշինքը քննարկում է նոր թեկնածուի անունը և կհայտնի այդ մասին: Ես հիմա դաշինքի անունից ոչինչ չեմ կարող ասել, որովհետև քննարկումներ են ընթանում: Մինչև հոկտեմբերի 5-ը առաջադրվելու ժամանակ կա»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ ինչպիսի՞ հարաբերություններ ունի Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Կարեն Բենիամինյանի հետ և սատարելու է արդյոք վերջինիս թեկնածությանը, Կարինե Պողոսյանը պատասխանեց՝ նորմալ հարաբերություններ, իսկ ահա սատարել-չսատարելու մասին կխոսի ավելի ուշ:
Խորհրդարանականը հայտարարեց, որ իր եղբայրը այլ աշխատանքի է անցնելու, թե ինչ պաշտոնի՝ պարզ կդառնա ավելի ուշ:
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյանները հրաժարվել են Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց. «Իրատես»
- Արտաշատի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները