Թուրքիան հույս ունի, որ Էրբիլը կհրաժարվի Իրաքում անկախ պետություն ստեղծելու մտքից
Թուրքիան հույս ունի, որ Էրբիլը կհրաժարվի Իրաքի հյուսիսում անկախ պետություն ստեղծելու մտքից։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «ՏԱՍՍ.ռու»-ն։
«Ես հույս ունեմ, որ Բարզանիի վարչակազմը կհրաժարվի այդ սխալ քայլից։ Դեռ ուշ չէ։ Այլապես մենք քայլեր կձեռնարկենք»,- ասել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, որ անկախության հանրաքվեն ժողովրդավար չի եղել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին կայացած հանրաքվեի ընթացքում քվեարկողների ավելի քան 90 տոկոս կողմ էր արտահայտվել Իրաքից անջատվելու օգտին։
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանում մեկնաբանել են ինքնավարության ավիացիոն «շրջափակումը»
- Իրանի ԱԳ նախարարը Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացնելը սխալ է անվանել
- Էրդողանն Իրաքյան Քուրդիստանին սպառնացել է ռազմական օպերացիայով
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
- Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն