Արթիկի մշակույթի կենտրոնն այսուհետ կրում է Տիգրան Մանսուրյանի անունը
Նախօրեին Արթիկի մշակույթի կենտրոնում կայանացել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական համերգ-երեկոն` «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով: Արթիկ քաղաքում տեղի ունեցած համերգից առաջ պաշտոնապես բացվել է պատվո տախտակը, համաձայն որի՝ մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անունը: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, միաժամանակ Մանսուրյանին շնորհվել է Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացած ասուլիսում Տ. Մանսուրյանն ասել էր. « 1947 թվականին, երբ Բեյրութից եկանք Հայաստան, տեղավորվեցինք Արթիկում: Ես իբրև Հայաստանից, համարում եմ ինձ Արթիկից, արթիկցի եմ, մշտապես հավատարիմ եմ եղել քաղաքի իմ մանկության ընկերներին, իմ ուսուցիչներին: Հպարտությամբ ասել եմ, որ արթիկցի եմ: Եվ ահա արթիկցիների պատասխանը, որ ակումբը կոչվելու է իմ անունով: Ինձ համար չափազանց հուզիչ է»:
Նշենք, որ նախքան արթիկյան հանդիպումը, հոկտեմբերի 1-ին «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգը կայացել էր Վանաձորում:
Լուսանկարները՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Ցավից պետք է ազատվել. Տիգրան Մանսուրյան
- Մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականությունից վտարելն է, այլ տեր կանգնելը. Մանսուրյան
- Արթիկից Սայաթ-Նովա դուրս չեկավ, այլ դուրս եկավ Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյան. Հուզվելու պահերն այնքան շատ էին
- «Եղիցի լույս» մրցանակն այս տարի շնորհվել է Տիգրան Մանսուրյանին, ով իր մեջ կրում է հոգևորը, լուսավորն ու հանճարը
- Տիգրան Մանսուրյան. Երբեմն աշխատանքի, ստեղծագործության առեղծվածներն անլուծելի են
- Մրցակցային ոգին արվեստում եղել է ու կա. Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյան. Մեծագույն դպրոց է լեզուն
- Ստեղծագործելը ինձ համար սուրբ տաճար մտնել է. Տիգրան Մանսուրյան
- Եթե ուզում ենք գռեհկության դեմ քայլ անել, առաջին հերթին պետք է հիմնվենք մեր արմատների վրա. Տիգրան Մանսուրյան