
Ֆրանսիայում արգելվել է հասարակական վայրերում էլեկտրոնային սիգարետ ծխելը
Ֆրանսիայում ուժի մեջ է մտել հասարակական որոշ վայրերում էլեկտրոնային սիգարետների կիրառման արգելքը։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
Կառավարության որոշման համաձայն, որը հրապարակվել էր դեռևս ընթացիկ տարվա մայիսին, հոկտեմբերից 1-ից արգելվում է էլեկտրոնային սիգարետներ ծխելն ուսումնական հաստատություներում, հասարակական տրանսպորտում, գրասենյակներում։ Արգելքը չի տարածվում ռեստորանների, սրճարանների, բարերի և հյուրանոցների վրա։
Արգելքը խախտելը կպատժվի 150 եվրո տուգանքով։ Միևնույն ժամանակ ձեռնակությունները պարտավոր են նախազգուշացնող նշաններ կամ կաննոններ տեղադրել, որոնք կկարգավորեն հաստատություններում էլեկտրոնային սիգարետների օգտագործումը։ Հակառակ դեպքում կազմակերպությունը կտուգանվի 450 եվրոյով։