Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների նոր էջ է սկսվում. «Առավոտ»
«ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ օրերս կայացած հանդիպումից հետո, հաշվի առնելով ՀՀ նախագահ և Ադրբեջանի նախագահի ելույթները ՄԱԿ-ում, տպավորություն է, որ Արցախյան հակամարտության բանակցությունների նոր էջ է սկսվում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը։
«Որոշակի շեշտադրումներ են փոխվել, դա պայմանավորված է Ադրբեջանի և Թուրքիայի միջազգային վարկանիշի անկմամբ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի ներուժն է նվազել։ Այլապես Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնում այդքան կանգ չէր առնի իրենց սպորտային հաջողությունների վրա...»,-հավելել է Գագիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ասվածն ամենևին չի վկայում, թե այդ նոր էջն արդյունքներ կտա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները