Համաձայնագիրը չի ենթադրում սուվերենության որևէ էլեմենտի զիջում. Արման Սաղաթելյան
«Նման հարցերի դեպքում կենցաղային բնույթի գնահատականներն անթույլատրելի են»,- խորհրդարանում «ՀՀ և ՌԴ միջև՝ զինված ուժերի միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը։
«Լռությունը կարևոր հաղորդակցման միավոր է, և երբեմն շատ ավելի արդյունավետ է ու ազնիվ, ինչպես այս ամբիոնից հնչեց` լուռ կոճակ սեղմել՝ կողմ կամ դեմ, քան գեներացնել ինքնանպատակ խոսքեր՝ համեմելով տարաբնույթ հուզական տարրերով ու ժեստիկուլացիայով, որը, կարծես թե, կոչված է ժամանակավոր տպավորություն ստեղծել, բայց, ըստ էության, անընդունելի է կարևորագույն անվտանգության և ռազմական բնույթի հարցերի քննարկման դեպքում, երբեմն նույնիսկ վտանգավոր, որովհետև թյուրիմացության մեջ է գցում հանրությանը, փորձագիտական շրջանակներին»,-ասաց նա:
Սաղաթելյանն արձանագրեց, որ այս համաձայնագիրը որևէ կերպ որևէ տեքստից չի բխում և չի ենթադրում սուվերենության որևէ էլեմենտի զիջում, հայլ հակառակը` ենթադրում է ռազմականության ավելացում է, եթե ոչ բազմապատկում։
Ինչ վերաբերում է հարցին, թե այս համաձայնագրով Հայաստանն ինչ է ձեռք բերում, պատգամավորն ասաց. «Այստեղ խոսք գնաց օդատիեզերական ուժերի և հետախուզական տվյալների ձեռքբերման մասին և հարց հնչեց, թե ինչու դա չկար ապրիլին: Բանն այն է, որ հետախուզության խնդիրը պատասխանելն է ոչ միայն «ինչը» և «ինչպես» հարցերին, այլ ամենակարևոր «երբ» հարցին, իսկ այդ հարցին պատասխանում է հետախուզության այլ ճյուղը և ոչ այն զորամիավորումը, որի կանոնակարգը մենք այսօր քննարկում ենք: Կոչ եմ անում օբյեկտիվ իրականության շրջանակներում մնալ և ավելի առարկայական քննարկում ունենալ այս հարցի վերաբերյալ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանը ամեն անգամ թույն պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ». Փաշինյան
- Դա իրենց քաղաքական ճաշակի խնդիրն է. Շարմազանով
- ՀՀ և ՌԴ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը Արցախին չի վերաբերում. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին