Բահչելի. «Եթե հանկարծ թուրք ազգի վրա մատ թափ տան, այդ մատը կկոտրենք»
Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին խոսել է իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի մասին:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, «Sabah» թերթի կայքի հաղորդմամբ՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարող է Թուրքիան իրականացնել ի պատասխան քրդերի հանրաքվեի, Բահչելին մասնավորապես ասել է.
«Տրամաբանական դիրքորոշում է, որ մեր երկիրը Իրանի և Իրաքի հետ հարաբերություններում աշխուժություն է մտցնում: Քիրքուքը թուրքական է: Երեկ թուրքական էր: Ապագայում էլ թուրքական է լինելու: Եթե հանկարծ թուրք ազգի վրա մատ թափ տան, այդ մատը կկոտրենք: Թուրք ազգի համար այնքան էլ դժվար չէ հանկարծակի մի գիշեր հայտնվել Քանդիլում և Էրբիլում: Երբեք էլ դժվար չի լինելու»:
Բահչելին նկատել է տվել, որ Թուրքիայի Դուզջե քաղաքից դեպի Քիրքուք և Մոսուլ այնքան էլ հեռու չէ:
Աղբյուրը հիշեցնում է, որ «մի գիշեր հանկարծակի կհայտնվենք» արտահայտությունը կիրառել էր նաև Թուրքիայի նախագահը, երբ քննադատել էր Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան