Հայաստանում արտադրվող գարին չի համապատասխանում գարեջուր արտադրողների պահանջած որակին. գյուղնախարար
«Կառավարությունում նախաձեռնվել է սերմնաբուծության ծրագիր, որով մենք խնդիր ենք դրել ներմուծվող սերմի փոխարեն զարգացնել սերմնաբուծությունը Հայաստանում»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի առաքելյանը։
Պատասխանելով պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի՝ցորենի, գարու գների վերահսկողությանը վերաբերող հարցին, ասաց. «Ցորենի ու գարու գների հետ կապված մեր հաշվարկները միքիչ տարբերվում են այն առումով, որ ներդրված գումարը ավելի քիչ է, քան ձեր նշած 80 և 100 դրամը։ Հարցն ավելի շատ արդյունավետության մասին է, մեզ մոտ չկա համապատասխան գյուղտեխնիկա, որը թույլ կտա ճիշտ արդյունավետ գյուղատնտեսություն վարել, հենց դրա համար էլ մենք ներդրել ենք գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը։ Կան տնտեսություններ Հայաստանում, որոնք 2 հազար հեկտարի վրա ցորեն են արտադրում և 120 դրամով իրացնում են Հայաստանում, քանի որ հետևում են որակին և ստանում են բարձրակարգ ցորեն»։
Գյուղնախարարի խոսքով, սակայն, Հայաստանում ավելի շատ պահանջարկ կա ֆուրաժային ցորենի, քան բարձրակարգ ցորենի։
«Ֆուրաժային ցորենն ունի իր արժեքը միջազգային շուկայում և մենք չենք կարող շուկայից դուրս որևիցե բան անել, և եթե կա Հայաստանից դուրս ավելի էժան գին, դա միշտ խնդիր է լինելու»,- նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է հարցին, որ Հայաստանում գարեջուր արտադրող ընկերությունները գյուղացուց գարի չեն մթերում, նա պատասխանեց. «Հայաստանում արտադրվող գարին չի համապատասխանում գարեջուր արտադրողների պահանջած որակին»։
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով