Իրաքյան Քուրդիստանի կայացման գործընթացում դիմակայությունները շատ են. Կնյազ Հասանով
Ազգային ժողովի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը ողջունում է օրեր առաջ Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն: Այս մասին նա ասաց Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Դեռևս մի ժամանակահատված է, երբ պետք է Իրաքի իշխանությունների հետ բանակցություններ սկսվեն: Տարածքային խնդիրներ կան, օրինակ՝ Քիրքուկի հարցը: Այս քաղաքը նավթաբեր մեծ շրջան է: Եթե միանան Քուրդիստանին, ապա երկիրը կհզորանա, կդառնա աշխարհի հզոր պետություններից մեկը»,- կանխատեսեց քուրդ պատգամավորը:
Կնյազ Հասանովն ընդգծեց, որ Իրաքյան Քուրդիստանի, որպես պետություն կայացման դիմակայությունները շատ են:
«Բայց թուրքերը կամաց-կամաց փոխում են դիրքորոշումը: Այն նավթը, Իրաքյան Քուրդիստանը մատակարարում էր Թուրքիա, կարող է Սիրիայի միջոցով տալ ռուսներին: Ռուսները դրանից հետո կողջունեն անկախության հանրաքվեն: Իսկ Իրանը մեկ բացում, մեկ փակում է ճանապարհը, այս առումով դեռ ոչինչ հայտնի չէ: Ինչ վերաբերում է Միացյալ նահանգներին, ապա այդ երկիրն արդեն ասում է, որ պետք է հարգել Իրաքյան Քուրդիստանի անկախության իրավունքը: Եթե Իսրայելը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը ճանաչեն Իրաքյան Քուրդիստանի անկախությունը, ապա ամեն ինչ լավ կլինի»,- ամփոփեց քուրդ պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳ նախարարը Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացնելը սխալ է անվանել
- Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
- Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն
- Իրաքի կենտրոնական իշխանությունները չեն ճանաչի անկախության հանրաքվեի արդյունքները. Մարկարով