Իրավունք 11:30 04/10/2017

Կոստանյանը՝ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու մասին

Ազգային ժողովը շարունակում է քննարկել  կառավարության կողմից ներկայացված դատախազության մասին օրենքի նախագիծը։ Հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանին հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ թե նախագծի կոնտեքստում պետական շահ ասվածն ինչպես պետք է մեկնաբանել։

Կոստանյանը պատասխանեց, որ այստեղ պետական շահի պաշտպանության հայց հարուցելու դատախազական լիազորությունը բացառապես վերաբերում է այն դեպքերին, երբ որ որևէ սուբյեկտ չի կատարել իր պարտականությունները պետության առջև և այդ պարտավորությունների կատարման համար պատասխանատու սուբյեկտը, օրինակ՝ այս կամ այն պետական ծառայողը, պետական մարմինը կամ որոշ դեպքերում նաև համայնքային ծառայողները չեն կատարել իրենց պարտավորությունը՝ դատարան դիմելու առումով։

«Եթե համայնքի ղեկավարը, որն իրականացնում է պետության պատվիրակված լիազորություն և դրա շրջանակներում կնքում է ինչ-որ սուբյեկտի հետ պայմանագիր, և այդ սուբյեկտը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը գույքային, նյութական, ֆինանսական բնույթի, համայնքի ղեկավարը պարտավոր է առնվազն այդ վնասների հատուցման պահանջով դիմել դատարան, որպեսզի այդ սուբյեկտից գանձվի նշված գումարը, վնասը։ Եթե համայնքի ղեկավարն այդ գործողությունը չի կատարում, նման դեպքում դատախազությունն ինքն է միջոցներ ձեռնարկում այդ հայցը ներկայացնելու համար։ Այսինքն պետական շահի պաշտպանությունն այդ կոնտեքստով է իրականացվում։ Իսկ ընդհանրապես պետական շահի պաշտպանությունը լայն հասկացություն է, բայց դատախազական հսկողության և դատախազական ֆունկցիայի տեսակետից դա վերաբերում է բացառապես պետության գույքային իրավունքների պաշտպանությանը»,- մանրամասնեց Կոստանյանը։

Ինչ վերաբերում է խոցելի խավերի իրավունքների պաշտպանությանը, պատգամավորն ասաց, որ մի շարք երկրներում կա այդպիսի նախադեպ, որ խոսքը վերաբերում է ոչ միայն կենսաթոշակառուներին, այլև ուսանողներին, մանկահասակ երեխաներին, հոգեկան խնդիրներ ունեցող սուբյեկտներին, իսկ մեր սահմանադրությամբ նման իրավասություն չկա։

Խոսրով Հարությունյանն արձագանքեց. «Արդյո՞ք  ճիշտ եմ հասկանում, երբ այստեղ խոսում ենք պետական շահ կամ բանաձևում ենք պետական շահ, մենք ի նկատի ունենք բացառապես գույքային հարցերը»։

Կոստանյանը պատասխանեց. «Այո»։

Խոսրով Հարությունյանը հարցրեց. «Արդյո՞ք ինչ-որ մի տեղ հստակեցված է, որ խոսքը տվյալ դեպքում գնում է գույքային պատասխանատվության կամ գույքային փոխհարաբերությունների մասին»։

Սրան ի պատասխան Կոստանյանն ասաց. «Հոդվածի բովանդակությամբ, ըստ էության, մանրամասնված է, հոդվածի բովանդակությամբ տեսնում ենք, թե որ դեպքերում դատախազությունը ինչ կարող է անել և ինչպես դիմել, մենք հասկանում ենք, որ խոսքը վերաբերում է միայն գույքային իրավունքների պաշտպանությանը, քանի որ պետական շահի այլ դրսևորումների պաշտպանությունը պետական այլ մարմինների գործառույթների մեջ է մտնում»։

Մտքերի փոխանակության ժամանակ ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն իր ելույթում նշեց, որ պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելը դատախազության դասական լիազորությունը չէ, թեպետ խորհրդային շրջանին բնորոշ էր:

«Բայց ժամանակակից դատախազության դեպքում, բացի քրեադատավարական ոլորտից, հնարավորինս այլ լիազորություններ կրճատվում են, և դա չի նշանակում, որ հանրային իշխանության այլ մարմիները նման գործառույթ պետք է չունենան։ Նոր կարգավորումներում հստակ սահմանվում է, որ օրենքով  բացառիկ դեպքերում դատախազությունը կարող է պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնել»,- ասաց Թովմասյանը:

Նա հավելեց, որ դատախազությունն իր սահմանված լիազորություններից դուրս գործառույթ իրականացնելու հնարավորություն չունի:

«Պետք է արդյունավետ լուծում գտնենք, որ Գլխավոր դատախազը չունենա բացարձակ լիազորություն, որ ցանկացածին փողոցից գտնի ու բերի նշանակի։ Պետք է գտնել որոշակի հայեցողություն թեկնածուներին ընտրելու: Հարցերը մշակման փուլում են, և հնարավոր է՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում լուծում ստանան»,- ասաց ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}