ՊՊԾ գնդի գրավման 14 անդամի գործը ևս կիսվեց
ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 14 անդամների՝ Աշոտ Պետրոսյան, Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Էդվարդ Գրիգորյան, Մխիթար Ավետիսյան, Պավել Մանուկյան, Սեդրակ Նազարյան, Սմբատ Բարսեղյան, Վարուժան Ավետիսյան, Կարո Եղնուկյան, Խաչատուր Գիչյան, գործը կիսվեց: Գործով դատավոր Արտուշ Գաբիելյանն այսօր կայացած նիստի սկզբում հրապարակեց պատճենահանման եղանակով գործից մասն առանձին վարույթում անջատելու մասին որոշում:
Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդուարդ Գրիգորյանի գործը քննվելու է այդ դատավորի վարույթում: Չհայտարարվեց, թե ով է քննելու անջատված մասը:
Ա. Գաբրիելյանն այսուհետ իրականացնելու է միայն 4-ի՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի մասով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 18 անդամի գործը անցած շաբաթ նույնպես բաժանվել է առանձին վարույթների: Ամբաստանյալներից 11-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի մասով անջատված քրեական գործը մակագրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանին:
7 անդամի դատաքննությունը շարունակելու է իրականացվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Այսօր Ա. Գաբրիելյանը հայտարարեց, որ իր վարույթում մնացած 7 անդամի գործին միացվում է նաև 4-ի գործը:
Այսինքն, ՊՊԾ գնդի գրավման գործը կքննվի 3 տարբեր վարույթներում։
Գործում ներգրավված փաստաբաններից Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նպատակը հետևյալն է՝ գործերը տարանջատել, հանձնել նաև այլ դատավորների: Նա չի բացառում, որ գործերն այլ դատարանների շենքերում կլինեն. «Այսինքն՝ հնարավորինս տարանջատել, հնարավորինս իրարից հեռու ամեն ինչ իրականացնել»:
«Գործերի կիսման արհեստական գործընթացը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Դրանից արդարադատությունը տուժելու է: Անհնար է նույն գործը նույն ապացույցների շրջանակում, նույն տուժողներով, նույն վկաներով, նույն ամբաստանյալներով երեք տարբեր տեղեր քննել»,- ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ մասը մակագրվել է դատավոր Արթուր Օհանյանին
- ՊՊԾ գնդի գրավման 18 անդամի գործը կիսվեց
- «Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- ՊՊԾ գնդի գործով դատավորը նիստը հետաձգեց
- Մեզ ահաբեկում են. ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին
- Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան