Ներկայացվեց Պետիկ Պետրոսյանի արվեստը
Հայաստանի Ազգային պատկերասրահում նախօրեին բացվել է բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի (1912-1989 թթ.) «Նավամատույցներ» ցուցահանդեսը: Ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական երկերը պատմում են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի գեղատեսիլ վայրերի ու գողտրիկ անկյունների մասին: Ընդգրկված են աշխատանքներ ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի քաղաքային պատկերասրահից, Սիլիստրայի, Վառնայի, Տուտրականի, Պազարջիկի, Դոբրիչի, Պլովդիվի պատկերասրահներից, Սիլիստրայի հայկական առաքելական եկեղեցուց, որոնք ներկայացնում են բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, հասարակական, քաղաքական գործիչներ, արվեստագետներ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ, ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ, Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության, Հայաստանի ազգային պատկերասրահի և Սոֆիայի քաղաքային պատկերասրահի աջակցությամբ:
Ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 3-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան