Ռոման Պոլանսկուն մեղադրել են ևս մեկ անչափահասի բռնաբարության մեջ
Գերմանացի դերասանուհի Ռենատե Լանգերը հայտարարել է, որ հանրահայտ ռեժիսոր Ռոման Պոլանսկին իրեն բռնաբարել է: Դերասանուհու խոսքով, այդ ժամանակ ինքը 15 տարեկան է եղել:
Լենտա.ռու կայքը, հղում անելով The New York Times-ին, գրում է, որ 61-ամյա Լանգերը դիմել է Շվեդիայի ոստիկանություն: Իրավապահները հետաքննություն են սկսել: Բացի այդ դատախազությունը պետք է պարզի, օրինական է արդյոք քրեական գործի հարուցումը նման երկար ժամանակ անց:
Լանգերի խոսքով, Պոլանսկին իրեն բռնաբարել է 1972 թվականի փետրվարին Շվեյցարիայի Գշտադ գյուղի իր տանը: Դերասանուհին ընդգծել է, որ հանցագործության մասին հաղորդում տալ իրեն ստիպել է ծնողների մահը և այն կինը, ով օգոստոսին մեղադրել էր Պոլանսկուն բռնաբարության մեջ:
Օգոստոսի 16-ին 59-ամյա մի կին, որը ներկայացել է Ռոբին անունով, հայտարարել էր, որ 1973 թվականին Պոլանսկին իր նկատմամբ ոտնձգություն է կատարել: Այն ժամանակ ինքը 16 տարեկան է եղել: 2010 թվականին նմանատիպ մեղադրանքով էր հանդես եկել բրիտանացի դերասանուհի Շարլոտտա Լյուիսը, որը նկարահանվել է Պոլանսկու 1986 թվականի «Ծովահենները» ֆիլմում: Նա պատմել էր, որ բռնաբարությունը եղել է 1982 թվականին Փարիզում, երբ ինքը 16 տարեկան էր:
1977 թվականին ռեժիսորին մեղադրել էին 13-ամյա Սամանթա Գեյմերի բռնաբարության մեջ: Պոլանսկին ընդունել էր մեղքը և դատարանի հետ գործարքի գնացել, սակայն հետո փախել էր Եվրոպա, իմանալով, որ դատավորը կարող է չեղյալ համարել պայմանավորվածությունը և իրեն բանտ ուղարկել երկար ժամանակով:
Հարակից հրապարակումներ`
- Ռոման Պոլանսկու զոհը կխնդրի կարճել բռնաբարության գործը
- Դատարանը մերժել է ռեժիսոր Պոլանսկու նկատմամբ հարուցված քրեական գործը փակել
- Ռոման Պոլանսկին ցանկանում է վերադառնալ ԱՄՆ
- Ռոման Պոլանսկուն ժյուրիի նախագահ նշանակելը բողոքի ալիք է բարձրացրել
- Ռոման Պոլանսկին գլխավորելու է «Սեզար» կինոմրցանակի հանձնման արարողությունը
- Լեհաստանի Գերագույն դատարան. ռեժիսոր Պոլանսկուն չեն արտահանձնի ԱՄՆ-ին
- Ոչինչ չակնկալելով՝ Ռոման Պոլանսկին արժանացել է «Սեզար» մրցանակի
- Ռ. Պոլանսկին իր ձեռքով ստացավ իր մրցանակը
- Կրկին փորձիր.Սկանդալային Պոլանսկին գնում է Ցյուրիխ՝ 2009-ի մրցանակը ստանալու
- Ռոման Պոլանսկին մեղադրվում է ևս մեկ բռնաբարության գործով
- Պոլանսկին դեռ էքստրադիցիայի չի ենթարկվի